Գագիկ Խաչատրյանը հնարավոր է փոխվարչապետ նշանակվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջանառվում են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության լուրերը: Ու թեեւ Սերժ Սարգսյանը նրան հորդորել է մեկ շաբաթ մտածել, բայց կառավարությունում վստահ են, որ Գեւորգյանը գնալու է: Այս ընթացքում նրան փոխարինողի անուններ շրջանառվեցին, այդ թվում իր նշանակումը կտրականապես հերքող ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի անունը, սակայն ամենահավանականը համարում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի թեկնածությունը: Հիմնավորումն այն է, որ, այսպես թե այնպես, նա իր ներկա կարգավիճակով եւ լծակներով ունի փոխվարչապետի կարգավիճակ, եւ մտադրություն կա փոխվարչապետի ստատուսը տարածքային կառավարման նախարարությունից տեղափոխել ֆինանսների նախարարություն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս