![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/0fc5f0c45a7f4d0ea7e4ef209fc20907.jpg)
Ձկնորսական նավի վրա, ձկան փոխարեն, ցանց է ընկել ծովառյուծը: Ցանցը կտրելով՝ ձկնորսները բախվել են լուրջ խնդրի: Բանն այն է, որ հյուսիսային ծովառյուծի սեռահասուն արուների քաշը հասնում է 1 տոննայի, իսկ բնավորությունը հաճախ շատ վատն է լինում:
Ազատ արձակված ծովառյուծը նախ ատամներով բռնել է ձկնորսներից մեկի բաճկոնից և շպրտել նրան, ապա՝ հարձակվել նավում գտնվող շան վրա: Իր բնական միջավայր ծովառյուծին ստիպել են վերադառնալ փայտերի հարվածներով: