Հաջորդ հանրահավաքում առանցքայինը լինելու է Գ. Ծառուկյանի ծրագրային ելույթը. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը։ Անդրադարձ է կատարվել ԱԺ առաջիկա քառօրյային այդ երեք խմբակցությունների միասնական մարտավարությանը։ Այդ մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մի քանի նախաձեռնությունների հետ կապված՝ տեխնիկական հարցեր ենք քննարկել, որոնց բովանդակությունը թույլ տվեք չբացել։ Քննարկել ենք նաև հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր։ «Եռյակն» առաջ է գնալու սառը, կշռադատված, սթափ քայլերով, որևէ պրովոկացիայի և սադրանքի չի ենթարկվելու։

Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, մենք հստակ գիտենք ժողովրդից եկած «մեսիջները» և այդ ծրագրով շարժվելու ենք առաջ։ Հաջորդ հանրահավաքում, կարծում եմ, առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը, և շատ հարցերի պատասխաններ դուք կստանաք»,–ասաց Ն. Զոհրաբյանը:




Լրահոս