Միլանի պրեֆեկտուրայի շենքում աշխատանքային նախաճաշին հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի կազմակերպած հանդիպմանը մասնակցում են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրաահանձնաժողովի ղեկավարներ Մանուել Բարրոզուն և Հերման վան Ռոմպեյը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն Ուկրաինայի արևելքում հակամարտության ռազմական կարգավորման հարցերը, տեղեկացնում է BBC-ին: