Թուրքիան թույլատրել է Վաշինգտոնին Սիրիայի ուղղությամբ անօդաչու սարքեր ուղարկել իր Ինջերլիկ ռազմակայանից, գրում է The Daily Beast-ը:
Ընդ որում, ԱՄՆ-ի ավանդական ռազմական ավիացիայի օգտագործումը թուրքական տարածքից Անկարայի համար «բացարձակապես անընդունելի է». գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ռազմական ուժը կիրառվում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, որը գրավել է Իրաքի և Սիրիայի հյուսիսային հատվածը: