Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Մինչ նիստերի օրակարգը հաստատելը, ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հիշեցրեց, որ ուրբաթ օրը երեկոյան հրապարակվեց Շանթ Հարությունյանի դատավճիռը: «Հաստատվեց, որ քաղաքական հայացքների համար կան մարդիկ, ովքեր բանտախցում են , և նրանց հանդեպ հալածանք է ցուցաբերվում», – նշեց նա:
Սակայն ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե այս ամենը կապ չունի օրակարգի հետ, կան ելույթների համար նախատեսված ժամեր և անջատել տվեց պատգամավորի խոսափողը: