ՀԱԿ-ում անկումային տրամադրություններ են. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ տիրում են բավական անկումային տրամադրություններ` «թեժ աշնան» շարունակության սցենարների վերաբերյալ: Ոմանք անվերապահորեն հավատում են ԼՏՊ-ին և վստահ են, որ «իմաստուն առաջնորդը» կկարողանա օգտագործել ԲՀԿ-ի հնարավորությունները՝ իշխանափոխության համար, և, ի վերջո, ինքը կվերադառնա ՀՀ նախագահի աթոռին:
Մի մասն էլ, հատկապես երիտասարդական կոնգրեսի ներկայացուցիչները, արդեն բացեիբաց խոոսում են, որ ծերուկը գնում է փակուղային ճանապարհով, և ավելի ճիշտ է մի կողմ թողնել «եռյակի» անպտուղ ձևաչափը, միավորվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կառույցի ու «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանի թևի հետ և ժողովրդի առջև հանդես գալ միանգամայն արմատական հեղափոխական կեցվածքով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում




Լրահոս