Ո՞ւմ հետ է Գագիկ Ծառուկյանն իր ավանդական հանգիստն անցկացնում Դուբայում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի օր է, ինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն են անցկացնում Դուբայում: Հիշեցնենք, որ այս տրիոն ամեն տարի` աշնանը, արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկում է կազմակերպում իր հանգիստը: Այս անգամ «քաղաքական հանգիստը» ուշագրավ է այնքանով, որ ԲՀԿ նախագահը հանրահավաքից առաջ գտնվում է Դուբայում: Ե՞րբ է վերադառնալու Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը պատասխանեց, թե. «Շատ կասկածելի տեղեկատվության աղբյուրներ ունեք, իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկատվությունը: Պարոն Ծառուկյանը կարճատեւ ժամանակով բացակայում է Հայաստանից, բայց շուտով վերադառնալու է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում




Լրահոս