Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կառավարության նիստում պետք է հայտարարվեր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի՝ աշխատանքից ազատման մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, թե Ղազարյանը դահլիճում չէ, ապա հեռակա կարգով շնորհակալություն հայտնեց նրան՝ համատեղ աշխատանքի համար:
Վարչապետը նաև նշեց, թե նախկին մարզպետը հրաժարական է տվել՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո բազմիցս խոսակցություններ էին ընթանում Ղազարյանին աշխատանքից ազատելու մասին: