Հայացք. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը կազատվի աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից աշխատանքից կազատվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, որը նաև այս տարածքի ՀՀԿ պատասխանատուն է: Իշխանությունը նրա նախընտրական աշխատանքն անբավարար է գնահատում: Երեք օր առաջ Օջախ ռեստրանում այս համայնքի ՀՀԿ ակտիվը ընտրություններում հաղթանակ տանելու առիթով քեֆ էր անում: Ներկա էր նաև ՀՀ նախագահը, բնականաբար նաև` այս տարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ ներկայացուցիչը: Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության ղեկավար ու թաղապետ Արայիկ Քոթանջյանի բացակայությունը: Նրան չէին հրավիրել: Մոտ օրես Քոթանջյանը պաշտոնանկ կարվի:




Լրահոս