2015-ի հուլիսի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հուլիսի մեկից 5 հազար դրամով ավելանալու է նվազագույն աշխատավարձը: Այս մասին 2015. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով հասարակական խնդիրներին՝ վարչապետը նշեց, որ շարունակելու են հասարակական պահանջներին ականջալուր լինելու քաղաքականությունը, այդ առումով կառավարության աշխատանքը շարունակելու է լինել բաց ու թափանցիկ:

Նա նաև անդրադարձավ աղմկահարույց ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Վարչապետը նշեց, որ այդ ոլորտում կան ռիսկեր ու չարաշահումներ, որոնք մեծ վնաս են հասցնում բյուջեին: Վերջում վարչապետը նշեց, որ 2015-ի բյուջեի փաստաթուղթն ամենապրագմատիկ փաստաթուղթն է:

«Ծախսելու ենք այնքան, որքան ունենք, չենք կարող թույլ տալ մեզ ավելորդ շքեղություն, իրավունք չունենք խախտել բյուջեի ողջամտության մասը ու ծախսերն ուղղել հօգուտ միայն մեկ ոլորտի»,- ասաց վարչապետը:




Լրահոս