Բրիտանական համայքների պալատի պատգամավոր Էրիկ Ջոյսը ձերբակալվել է խանությում 14-ամյա դեռահասի հետ կռվելու պատճառով: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Լոնդոնի Քեմդեն թաղամասում:
Սքոթլանդ- Յարդի մամուլի քարտուղարի խոսքով՝ կռվին մասնակցել է երկու երիտասարդ և 54-ամյա մի տղամարդ, ով հետագայում ձերբակալվել է՝ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Դեռահասներից մեկին ևս ձերբակալել են, նրան կասկածում են թմրանյութ պահելու մեջ:
Ջոյսը կատարվածն անվանել է հանգամանքների անհաջող զուգադիպություն: Նրա խոսքով՝ ինքը փորձել է կանգնեցնել խանութը ավիրած երիտասարդին: Երբ ոստիկանները ժամանել են, ձերբակալել են երիտասարդին և հայտնել, որ խանութում թմրանյութ է հայտնաբերվել: Այդ պահին երիտասարդը մեղադրել է պատգամավորին իր վրա հարձակվելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, սա 3 տարվա ընթացքում Ջոյսի չորրորդ ձերբակալությունն է: 2013թ. մարտին նա ձերբակալվել էր համայքների պալատում հարբած վիճակում ծեծկռտուքի մասնակցելու համար: 2012թ. նրան հեռացրել են Լեյբորիստական կուսակցությունից, քանի որ նա խորհրդարանական բարում հարվածել է երեք պահպանողականի և մեկ համակուսակցի, հետո էյ՝ հայհոյել ոստիկաններին:
Ավելի վաղ՝ 2010-ին, Ջոյսին մելկ տարով զրկել են վարորդական իրավունքից՝ ՃՏՊ-ից հետո զննման ենթարկվելուց հրաժարվելու համար: