Դատավորը պարտավորեցրել է «Սիստեմային» վերադարձնել «Բաշնեֆտի» բաժնետոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է ԱՖԿ «Սիստեմային» վերադարձնել պետությանը «Բաշնեֆտի» բաժնետոմսերը:

Այսպիսով՝ դատարանը լիովին բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության հայցը «Սիստեմա-ինվեստի» դեմ: Որոշումը կհրապարակվի ավելի ուշ: ԱՖԿ «Սիստեմայի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել դատարանի որոշումը. տեղեկացնում է Интерфакс-ը:

«Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի վաճառքին վերաբերող գործը, որում ներգրավված են ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը և գործարար Լևոն Հայրապետյանը, հետաքննվում է 2014թ. ապրիլից:




Լրահոս