Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Առաջին տասնյակը նախորդ ամիսների համեմատ ոչ մի փոփոխություն չէր կրել.
1. Գազպրոմ Արմենիա,
2. Ղ-Տելեկոմ
3 Ալեքս Գրիգ
4. Արմենիա Տելեֆոն Կոմպանի
5. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
6. Հայաստանի էլեկտրական ցանցեր
7. Ֆլեշ
8. Գրանդ-Տոբակո Հայ-Կանադ. Հ. Ձ.
9. Սիփիէս Օիլ Քորփորեյշն
10. Երևանի կոնյակի գործարան
Հետաքրքրական է, որ առաջին տասնյակում տեղ չեն գրավել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունները: Եվ այսպես, նրան պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն զբաղեցնում է միան 18-րդ հորիզոնականը և 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 3 մլրդ 569 մլն 696 հազար դրամ հարկ: ՍՊԸ-ի հիմնադիրը ԲՀԿ առաջնորդն է: Ներկայացնենք իրավիճակը նրան պատկանող մյուս ընկերությունների դեպքում:
82-րդ հորիզոնական, «Զվարթնոց հենդլինգ», վճարել է 1 մլրդ 137 մլն 799 հազար դրամ հարկ
111, «Արարատցեմենտ» , 856 մլն 006 դրամ
115 , «Երեվանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», 800 մլն 943 դրամ
139, «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն, 633 մլն 649 հազար դրամ
283, «Մագաս ինվեստ», 300 մլն 403 հազար դրամ
308, «Մուլտի-Լեոն», 276 հազար 654 դրամ
319, «Կոտայք» գարեջրի գործարան, 268 մլն 823 հազար
394-րդ հորիզոնական, «Կլեոպատրա» ՍՊԸ, 217 մլն 448 հազար դրամ
600, «Մուլտի գազ», 128 մլն 474 հազար դրամ
779, «Գլոբալ մոթորս», 97 մլն 983 հազար դրամ