ՍԴ-ն քննության է ընդունել ՀԱԿ-ի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 19-ի աշխատակարգային նիստում “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել ,Հայ Ազգային Կոնգրեսե կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին” ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԴ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին “Հայ ազգային կոնգրես” դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ դատարանը որոշել է նաև սույն գործի դատաքննությունը նշանակել 2012թ. մայիսի 25-ին, ժամը 10:00-ին:




Լրահոս