![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/pic_c8be437d80d68e4cd8ccf51fa58e6f74.jpg)
Տոմսկ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է տեղացի մի բնակչի, ով սուպերմարկետից 118 սալիկ շոկոլադ է գողացել. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով խանութի առևտրային սրահում, շոկոլադը թաքցրել է հագուստի գրպաններում: Նրան հաջողվել է անցնել անվտանգության աշխատակիցների կողքից և հեռանալ: Պատճառված վնասը կազմել է 5 հազար ռուբլի:
Ավելի ուշ ոստիկանությունը բռնել է կողոպտիչին: