Հայկական ժամանակ. ՀՀ ֆոնդային բորսայում միանգամից երկու ռեկորդ է սահմանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում կայացած գործարքների արդյունքում միանգամից երկու ռեկորդ է սահմանվել: Նախ դրամը կրկին արժեզրկվել է` հասնելով վերջին երկու տարվա նվազագույն արժեքին, մեկ դոլարի գինը կազմել է 401 դրամ 95 լումա:
Երկրորդ ռեկորդը գործարքների ծավալն է` 20 միլիոն դոլար: Ակնհայտ է, որ սա ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիան է դրամի խելահեղ արժեզրկումը կանխելու նպատակով: Այսպիսի ծավալների ինտերվենցիաներ ԿԲ-ն իրականացնում էր 2009 թվականի փետրվարին` դրամի մարտիերեքյան հայտնի փլուզումից շաբաթներ առաջ:




Լրահոս