Մոսկվայի «Սպարտակ»-ը պայմանագրի երկարաձգման շուրջ շարունակում է բանակցել հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ: Ինչպես հայտնի է դարձել «Чемпионат»-ին, ակումբն օրեր առաջ ֆուտբոլիստին առաջարկել է բոլորովին նոր և ավելի հարմար պայմաններով պայմանագիր, սակայն ֆուտբոլիստն այս անգամ ևս մերժել է ռուսական ակումբի առաջարկը:
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է 2015թ.-ին: Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ձյուբայով ակտիվորեն հետաքրքրվում է «Լոկոմոտիվ»-ը: