ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դավիթաշեն 1-ին թաղամասում ամեն ամսվա վերջում կատարվում են հոսանքի հաճախակի անջատումներ, տատանումներ, որի արդյունքում վնասվում են կենցաղային իրերը: Ինչո՞ւ են տեղի ունենում այդ անջատումները, եւ ո՞վ է դրանց պատասխանատուն: Ամեն անգամ մեր տեսուչներին հարցնում ենք, ձեւացնում են, թե չգիտեն:Լիլիթ Ղարիբջանյան, 25 տարեկան, պարուհի«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Միանգամից մենք ենք պատասխան տալիս մեր ընթերցողի հարցին, քանի որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը մոտ 20 օր է չի բարեհաճում պատասխանել մեր հարցերին: Հավանաբար այդ ընկերությունում խիստ զբաղված են նորանշանակ իրենց ղեկավարի հետ «ադապտացվելու» ավելի պատասխանատու գործով, դրա համար էլ թերթի ընթերցողների հարցերին պատասխանելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ տրամադրություն ունեն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ընկերությունից չեն զլանում կրկնել նույն արտահայտությունը, թե կպատասխանեն: Բայց ե՞րբ, հարգելիներս, սահմանված ժամկետ գոյություն ունի, բարի եղեք կատարել ձեր պարտականությունները:Իսկ թե ինչու են հոսանքը անջատում ամեն ամսվա վերջում, կարելի է տրամաբանել, որպեսզի ողջ ամսվա ընթացքում փաստաթղթերով ցույց տրված գերկորուստները նվազեցնեն: Մի ժամով էլ, որ ողջ թաղամասը հոսանքազրկվի, բավականին «խնայողություն» կանեն Էլցանցերում` իրենց ուզած թվերը ապահովելու համար:




Լրահոս