Ստիվերն – Ուայլդեր մենամարտի օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Բերմեյն Ստիվերնի (24-1-1, 21 КО)  և նույն տիտղոսին հավակնող Դեոնտեյ Ուայլդերի (31-0, 31 КО)  պրոմոուտերները համաձայնության են եկել նրանց միջև մենամարտի անցկացման ամսաթվի շուրջ:

Լրացուցիչ տեղեկությունների համաձայն՝ պլանավորված է մրցավեճն անցկացնել հունվարի 17-ին: Տեղի մասին, սակայն, ոչինչ չի նշվում:

Ավելի վաղ Ստիվերնի պրոմոուտեր Դոն Քինգն ու Ուայդերի գործերով զբաղվող Golden Boy Promotions ընկերությունը պայմանավորվել էին մարտն անցկացնել 2015-ի հունվարին, սակայն կոնկրետ ամսաթիվ չէին նշել:




Լրահոս