Կոչ.Հրաժարվեք նույնականացման քարտերից եվ նոր անձնագրերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել նույնականացման քարտերից և նոր անձնագրերի։
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա ասաց, որ դրանցում տեղադրվել են չիպեր, որոնք մի ամբողջ տեղեկատվություն են պարունակում դրա օգտատիրոջ մասին:Ավետարանի մեջ գրված է, որ ժամանակ կգա, երբ նման չիպեր կլինեն: Աստված զգուշացնում է, որ նման բանից հեռու մնանք և նրանք, ովքեր չհրաժարվեն՝ կխմեն Աստծո բարկության ջրից: Դրանց մեջ երեք վեց կա և ով վերցրեց՝ դժոխքում է հայտնվելու,- ասաց նա:Խաչիկ Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ նման քարտից հրաժարվել են Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Ճապոնիան և այլ երկրներ: Նրա խոսքով՝ իսլամական աշխարհում նման քարտերի ներմուծման փորձի ժամանակ հոգևոր աշխարհը դրան դեմ է դուրս եկել:Հայաստանում հոգևորականությունը լուռ է, ընդամենը, մի քանի հոգի խոսեցին ու լռեցին: Հայոց եկեղեցին սրա մասին իր դիրքորոշումն ուղղակի չի հայտում»,- նկատեց Ստամբոլցյանը:Վերջինս վստահ է, որ թեև նույնականացման քարտերն ու նոր անձնագրերը այսօր դեռ քաղաքացիներին կամավոր սկզբունքով են տրամադրվում, սակայն կարճ ժամանակ անց դրանցից օգտվելը կլինի պարտադիր:Հաջորդ քայլը լինելու է այն, որ մարդու մարմնի մեջ են դնելու չիպը և դրա միջոցով կկարողանան որոշել՝ դու որտե՞ղ ես, ի՞նչ ես անում, կհետևեն քո ցանկացած քայլին: Իսկ դա չարիք է՝ մարդկության չարիքը: Երբ կվերանա կանխիկ փողը ու կլինի վիրտուալ գումար, այսինքն, քո աշխատավարձի միավորները կուղարկեն քո չիպին ու եթե մի օր այդ չիպի ճանապարհները կփակվեն, մարդը սովից կմեռնի»,- զգուշացրեց բանախոսը:
Խաչիկ Ստամբոլցյանը նաև նշեց, որ ինքը թույլ չի տալու, որ գլոբալիզացիան մեր երկիրը քայքայի:




Լրահոս