Հայաստանի հավաքականի հետ խաղը կարևոր է մեզ համար. Ֆ. Սանտուշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Եվրո-2016 մրցաշարի որակավորման փուլի` Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:

«Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Այդ խաղի ժամանակ կերևա, թե արդյոք մենք արժանի հաղթանակ ենք տարել դանիացիների հանդեպ: Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ մեզ դժվար հանդիպում է սպասվում:

Հայաստանի ազգային հավաքականը Դանիայի և Սերբիայի դեմ հանդիպումներում հիանալի խաղ է ցուցադրել»,- ասել է Սանտուշը:




Լրահոս