Այսօր կմեկնարկի հինգերորդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան: Այս քառօրյայի ժամանակ տեղի են ունենալու մի շարք կարևոր նախագծերի քննարկումներ:
Արտահերթ քննարկման է դրվելու Կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը: Հիշեցնենք, որ այս որոշմամբ նախատեսում են իրար միացնել Տարածքային և Արտակարգ իրավիճակների նախարարությունները: Բացի այդ, որոշվում է կայացվել ստեղծել նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրացիա և բարեփոխումների նախարարություն: