Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղն արժանացել է 2.5 միավորի: Գնահատականները կազմել է Der Westen-ը:
«Մխիթարյանը դարձյալ ցուցադրեց իր աշխատասիրությունը և պաշտպանողական գործողությունների ժամանակ լավ աշխատեց: Նա լավ էր աշխատում գնդակով, իսկ նրա հիանալի փոխանցումից հետո Լուկաշ Պիշչեկը պետք է բացեր խաղի հաշիվը: Արդեն վերջնամասում Մխիթարյանը հիանալի էր համագործակցում Գրոսկրոյցի եւ Օբամեյանգի հետ և կարող էր նույնիսկ դառնալ գոլի հեղինակ»,- նշված է կայքում: