Վլադիմիր քաղաքի իրավապահները երեք կանանց կասկածում են՝ 65-ամյա տղամարդու սպանության մեջ: Կասկածյալները 24, 32 և 39 տարեկան են:
Վլադիմիրի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ սպանության զոհ է դարձել 24-ամյա աղջկա հարևանը, ով դուր չէր գալիս աղջկան:
Նոյեմբերի 3-ին կասկածյալի մոտ հյուր են եկել նրա ընկերուհիները: Կանայք խմել են, այնուհետև տան տիրուհին անսպասելի ներխուժել է հարևանի սենյակ, հարվածել նրան, և սկսել է խեղդել կոշիկի քուղով: Ընկերուհիները միացել են աղջկան, իսկ նա դանակի մի քանի հարված է հասցրել տղամարդուն:
Տղամարդը մահացել է, իսկ կանայք վերադարձել են սեղանի շուրջ և շարունակել խրախճանքը: Ոստիկանություն է դիմել այդ նույն կոմունալ բնակարում բնակվող մեկ այլ կին: