Երիտասարդները՝ իրենց մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երիտասարդների միջազգային օրն է: Նրանք կյանքի շարժիչ ուժն են համարվել բոլոր ժամանկներում, և չնայած նրանց ունեցած թերություններին՝ ավագ սերունդը Armlur.am-ի հետ զրույցում խուսափեց որևէ բացասական բնորոշմամբ պիտակել կրտսեր սերնդին: Հակառակը՝ նրանք գովեստի խոսքերով բազմաթիվ մաղթանքներ ուղղեցին տոնական օրվա հերոսներին՝ նշելով, որ տեսնում են միմիայն լավը ու մաղթեցին մշտական բարձր տրամադրություն և հայրենասիրություն:

Երիտասարդներն իրենք էլ, թեև տեղյակ չէին տոնի մասին, բայց ուրախացան՝ այդ մասին լսելով ու, մեծերի խոսքերից շոյվելով, պարտավորվեցին թե՛ ավելի լավ սովորել, թե՛ ավելի նպատակասլաց ու հետևողական լինել ծրագրերում:

Երիտասարդները նշեցին, որ հնարավորինս ձգտելու են հայրենիքում կայանալ ու չմտածել Հայաստանից հեռանալու մասին:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս