Անմոռանալի համադրություն՝ պաղպաղակ և գարեջուր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն լինի, թե իրականություն, մայրուղիներում ցուրտն ավելի սաստիկ է լինում, ու նման պայմաններում ժամ առաջ տուն հասնել ձգտող վարորդներին այս խորտկարանի տերը ոչ թե գարեջուր ու պաղպաղակ, այլ, միգուցե, տաք թեյ առաջարկեր:

Թեյի սիրահարները քիչ չեն, ինչպես զովացուցիչ գարեջրինն ու պաղպաղակինը: Բացի այդ, խորտկարանի տիրոջ գործը սեզոնայինից կվերափոխվեր մշտականի:

Իսկ մինչ այդ հուսանք, որ խորտկարանի ամառային հաճախորդները կամ պաղաղակ, կամ գարեջուր են ընտրում, քանի որ դրանց համադրությունն՝ այն էլ մայրուղու վրա ստամոքսային խնդիրներ է առաջացնելու:

1

2

3

4




Լրահոս