«Կամազ»-ի վարորդը հարբա՞ծ է եղել, թե՞ մեքենան է արագ քշել (տեսանյութ). aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը երեկ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին տեղեկացրեց հետևյալը. «2014 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կիլոմետր հատվածում, Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի խաչմերուկում միմյանց են բախվել 1970 թվականին ծնված Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի, ինչպես նաև Երևան -Գյումրի երթուղու Ռազմիկ Մկրտչյանի կողմից վարած «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները:

Նշված վթարի հետևանքով «Գազել 32» մակնիշի մեքենան այրվել է, 7 ուղևորներ մահացել են տեղում, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն»:

Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին, թե ինչի՞ց է բռնկվել հրդեհը, գազի արտահոսքի՞ց, թե՞ «Կամազ» մակնիշի մեքենայից է բենզին հոսել «Գազելի» վրա, այդ պատճառով է այն այրվել ու մարդիկ զոհվել են: Դատախազն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այս գործի շրջանակներում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, կատարվել և ներկայումս էլ կատարվում է դեպքի վայրի զննություն: Ըստ նրա՝ վթարի առաջացման մեխանիզմի, հրդեհի առաջացման պատճառների մասին վերջնական եզրահանգումներ կարող են անել փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո:

Դատախազը նաև ասաց, որ դեպքի վայրի զննությամբ տեսանելի է եղել, որ «Գազելի» գազի բալոնները պայթել են: Սակայն, ըստ նրա, պետք է ի նկատի ունենալ, որ մեքենան դիմային հատվածով է հարվածել «Կամազ» ավտոմեքենային:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս