ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի թիվ 5 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գեւորգյանն ազատվել է  մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը: Բացի այդ, թիվ 6 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Ռուբեն Հովսեփյանն ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Նոր ղեկավար է նշանակվել Արտավազդ Սարգսյանը։




Լրահոս