Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը մերժվեց չորրորդ անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի նիստում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» նախագիծը:

Մինչ քվեարկությունը ելույթով հանդես եկավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, ով ընդգծեց, որ նման օրինագիծ արդեն չորրորդ անգամ է դրվում քվեարկության և ամեն անգամ խորհրդարանը բարդ իրավիճակում է հայտնվում:

«Շատ լավ կարելի է հասկանալ քվեարկողների մոտեցումները: Պարզ է, որ այս նախաձեռնությունը պետք է 131 կողմ ձայներ ունենա խորհրդարանում և լինի միաձայն», – ընդգծեց նա` հայտարարելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց` կողմ 8, դեմ 0, ձեռնպահ 1 ձայներով:




Լրահոս