Տպավորություն է, որ Հայաստանը մի տեղ է գնում, իսկ ամբողջ աշխարհը` այլ. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետական բյուջեում արտացոլված չեն ԵՏՄ անդամակցության ռիսկերը:

«Մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին, կարող է տրանսֆերների անկում լինի, ռուբլու արժեզրկում: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մի տեղ է գնում, իսկ ամբողջ աշխարհը` այլ»,- ընդգծեց Զուրաբյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, թե այս հարցին բազմիցս պատասխան տրվել է և քանի դեռ Հայաստանը չի անդամակցել ԵՏՄ-ին, չէր կարող դրա հետ կապված գործընթացներն արտացոլել պետական բյուջեում:

«Ինչ վերաբերվում է տրանսֆերների անկմանը, ապա երեկ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսներին տրանսֆերների անկում չի լինի: Իսկ ինչ վերաբերվում է ռուբլու արժեզրկմանը, ասեմ, որ իմ անձնական տեսակետը կայանում է նրանում, որ դա քաղաքական դրդապատճառներ ունի»,- ընդգծեց Մինասյանը:




Լրահոս