Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս անգամ ևս չարժանացավ Պորտուգալիայի լավագույն մարզիկի կոչմանը:
Երրորդ տարին անընդմեջ այս տիտղոսին է արժանանում հեծանվորդ Ռույ Կոշտան: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա ոչ նա, ոչ էլ հավաքականի ֆուտբոլիստները նույնիսկ չեն ընդգրկվել լավագույն 32-ի թվում:
Ռոնալդուն 2011, 2012 և 2013թթ. կարողացել է հայտնվել լավագույն հնգյակում, բայց հաղթել չի ստացվել: