Այս պահին ՍԴ-ի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան, որի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանների հետ:
Վերջիններս ամեն կերպ փորձում են խոչընդոտել ցուցարարների գործողությունները: Ոստիկաններից մեկը հրել է ցույցի մասնակից աղջիկներից մեկին, գցել գետնին:
Նշված ցուցարարը ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել. նրա դեմքին արյան հետքեր են նկատվել՝ մինչդեռ ոստիկանները թույլ չեն տվել նրան բարձրանալ գետնից:
Լուսանկարը ՝ Civilnet.am-ի