«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է ձայնագրություն Աբու Բակկր ալ-Բաղդադիի մասնակցությամբ, որի զոհվելու մասին տեղեկատվությունը հրապարակել էր BBC-ն:
«Մենք երբեք չենք դադարեցնի մեր պայքարը, անգամ եթե միայն մեկ մարտիկ մնա», – հայտարարել է Բաղդադին:
Խմբավորման առաջնորդի ձայնագրությունը սոցցանցերում տարածվել է առաջին անգամ այն պահից ի վեր, երբ ԱՄՆ և միջազգային ուժերը սկսել են ռմբակոծել Իրաքն ու Սիրիան: AP գործակալության տեղեկություններով, աուդիոձայնագրությունն իրական է: