Ռուսաստանի առաջին նախագահի թոռը՝ 33-ամյա Բորիս Ելցին կրտսերը, որոշել է իդեալական մանկապարտեզ ստեղծել:
«Հետաքրքիր» անունը կրող մանկապարտեզի փոքրիկ հաճախորդներին սպասում են ոչ միայն ստեղծագործական դասընթացներ, այլև՝ միանգամայն «մեծական» զբաղմունքներ: Ջիու-ջիթսու, բալետ և գեղարվեստի դասեր փոքրիկներին տալու են բարձր կոչումների արժանացած ուսուցիչներ՝ ձյուդոյի հավաքականի անդամը, Կրեմլյան բալետի նախկին մենակատարը և մայրաքաղաքում հայտնի բեմական նկարիչը:
Ի դեպ, երեխաների նման հաճույքների համար ծնողները ստիպված են բավականին բարձր գին վճարել: Մանկապարտեզ ընդունվելու համար նախատեսված վճարները տատանվում են 50-100 հազար ռուբլի, իսկ Բորիս Ելցինի՝ մանկապարտեզ հաճախելու գումարը կախված է այնտեղ անցկացված ժամերից: Լրիվ օրվա համար ծնողները ստիպված կլինեն վճարել ամսական 60 հազար ռուբլի, իսկ կես օրվա համար՝ 35 հազար ռուբլի: