Փակ է լինելու Աշխատանքի հրապարակից Շիրակի փողոց ընկած հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ-ի նոյեմբերի 16-ին, մեկ օրով երթեւեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչեւ Շիրակի փողոց ընկած հատվածը:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի եւ Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա -Արտաշիսյան փողոց – Շիրակ փողոց ուղղությունները:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:

Երեւանի քաղաքապետարան




Լրահոս