Վրաստանի կառավարության նախկին անդամ Կախա Բենդուկիձեի մարմինը Լոնդոնում փորձաքննության կենթարկվի: Այդ մասին Թբիլիսիում լրագրողներին հայտնել է նրա գործընկեր, Վրաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վախթանգ Լեժավան: Նա տեղեկացրել է, որ Բենդուկիձեի հուղարկավորությունը տեղի կունենա Թբիլիսիում, սակայն ճշգրիտ օրը չի նշել:
Վրաստանի նախկին նախարարը մահացել է 59 տարեկան հասակում: Մահվան նախնական պատճառը սրտի անբավարարությունն է:
Վրաստանի քաղաքական շրջանակների և բնակչության վերաբերմունքը Բենդուկիձեի հանդեպ միանշանակ չէր: Մի մասը նրան բարեփոխումների հեղինակ էին համարում, մյուսները մեղադրում էին շոկային թերապիայի կիրառման մեջ, հայտնում է TACC-ը: