Մյուլերն ինձ Ռաուլին է հիշեցնում. Իկեր Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Գերմանիայի հետ կայանալիք ընկերական խաղի մասին և անդրադարձել նաև մրցակցի թիմում հանդես եկող Թոմաս Մյուլերին:

«Հրաշալի խաղ է լինելու։ Գերմանիայի հավաքականն այժմ ունի որոշակի խնդիրներ: Նրանց կազմում ես կառանձնացնեի Թոմաս Մյուլերին։ Նա առանձնահատուկ խաղաոճ ունի և նման չէ մյուս ֆուտբոլիստներին։ Ինչ-որ բանով նա ինձ Ռաուլին է հիշեցնում»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Իսպանիա – Գերմանիա ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:




Լրահոս