Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Իտալիայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իտալիա:

Նոյեմբերի 19-21-ը Հռոմում նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են ՊԳԿ-ի անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները։

Համաժողովի ընթացքում ներկայացվելու է սնուցման իրավիճակն աշխարհում, քննարկվելու են սնուցման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, այդ բնագավառի քաղաքականության մշակմանն ու կառավարմանը վերաբերող հարցեր, կազմակերպվելու են նախարարական կլոր սեղաններ:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումը ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվայի, ինչպես նաև Իտալիայի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային և անտառտնտեսական քաղաքականությունների նախարար Մաուրիսիո Մարտինայի հետ, որի ընթացքում ստորագրվելու է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Իտալիայի Հանրապետության գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականությունների նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս