Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում արդեն ձերբակալվել է մոտ 400 մարդ, ովքեր մասնակցել են բողոքի ցույցին՝ ուղղված 18-ամյա Մայքլ Բրաունին այս տարվա օգոստոսին գնդակահարած ոստիկանին՝ Դարել Ուիլսոնին, պատասխանատվության չենթարկելու մասին երդվյալ ատենակալների որոշման դեմ:
Բողոքի ակցիաներ են անցկացվում ոչ միայն Ֆերգյուսոնում, որտեղ զոհվել էր սևամորթ դեռահասը, այլև ամերիկյան այլ քաղաքներում, մասնավորապես՝ Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դալասում, Ատլանտայում:
Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է The Daily Beast-ը, Բրաունի զոհվելուց հետո ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքով ևս 14 դեռահաս է սպանվել: Նրանցից ամենակրտսերը 12-ամյա Տամիր Ռայսն է: Նա կրծքին գնդակ էր ստացել, քանի որ ձեռքին խաղալիք ատրճանակ է ունեցել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը նահանգում 30 օրով արտակարգ իրավիճակ էր հայտարարել:
Ինչպես հայտնի է դարձել, ինքը՝ Դարրեն Ուիլսոնը, ափսոսում է Մայքլ Բրաունի մահվան համար, սակայն համոզված է, որ այլ կերպ վարվել չէր կարող: