ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Շենգավիթ համայնքի բնակիչները պատմեցին, որ իրենք Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին, սակայն խոստացված գումարները չեն ստացել. ստիպված են եղել գնալ թաղապետարան՝ գումարների հետեւից: Նրանց տեղեկացմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ է հատկացրել՝ մայիսի 6-ին կայացած ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին 900-1000 ձայն ապահովելու համար: Սակայն համատիրության նախագահները գումարներն ամբողջությամբ չեն բաժանել (հավանաբար ոչ ինքնագլուխ): Որտե՞ղ են ՀՀԿ-ի փողերը: Հարցը պարզաբանելու համար զրուցեցինք Արմեն Սարգսյանի հետ, որն ասաց, թե նման բան չի եղել. «Ուրեմն թաղապետարան եկել են բնակիչներ՝ Նորագավիթի հողերի հետ կապված, որոնք հողի պայմանագրեր չեն ունեցել, իսկ ընտրությունների հետ կապված՝ ձեր նշած մարդիկ չեն եկել թաղապետարան»:




Լրահոս