Հրապարակ. Քեզնից էլ լավ է՞շ. ՀՀՇ-ի Գևորիկը`Սամվել Ալեքսանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ-ի Գևորիկը, որ “հավատացել ու փոխվել է”` դառնալով ՀՀԿ-ի Գևորիկ, շատ ավելի վաղուց է ընտրական տեխնոլոգիաներ կիրառում, քան ՀՀԿ-ն. նա ՀՀԿ գրասենյակի մոտ հայտնվող բոմժերին հինգ-տասը հազար դրամ է տալիս, որպեսզի վերջիններս այլևս այնտեղ չերևան, և մուրացկանություն անելու մենաշնորհն իրեն պատկանի: Օրերս էլ հետաքրքիր միջադեպ է գրանցվել ՀՀԿ բակում, գրասենյակ մտնող Սամվել Ալեքսանյանը ձեռքը բարձրացրել ու Գևորիկին ասել է. բարև, այ էշ, ո՞նց ես: “Քեզնից էլ լավ է՞շ”,- արձագանքել է լկտիացած “ՀՀԿ-ականը”: Ալեքսանյանը ժպտացել, մատը թափ տվել-ներս է մտել` բոլորին բացատրելով, որ իրենց` ապարանցիների համար էշը սուրբ կենդանի է: ՀՀԿ-ականներն էլ նրան ,դուխե տալու համար ասել են. Ամերիկայում էլ հանրապետականների սիմվոլն է էշը:




Լրահոս