Այսօր “Չորրորդ Ինքնիշխանություն” օրաթերթը գրել է, որ նախօրեին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ( Լոնդիկը) զրկվելու է մարզպետի պաշտոնից, և նա պտտվում է Հովիկ Աբրահամյանի շուրջը` փորձելով նրան համոզել, որ Աբրահամյանը իրեն վստահի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հետաքրքրվեցինք,Արարատի մարզպետից,թե որքանով է տեղեկություն համապատասխանում իրականությանը: Armlur.am-ի հետ զրույցում Էդիկ Բարսեղյանը զարմացած տեղեկությունից նշեց. “Առաջին անգամ ձեզնից եմ լսում նման բան,թե ես պտտվում եմ Հովիկ Աբրահամյանի շուրջը որ,պաշտոն ստանամ: Հարցին, թե, առհասարակ, տեսնում եք ձեզ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Էդիկ Բարսեղյանը երկար մտածեց.”Հավանական չեմ համարում, որ նման բան կլինի, -ասաց նա : Իսկ Մարզպետի պաշտոնից նրան զրկելու լուրերին, armlur.am-ի հարցին, բանախոսը խորհուրդ տվեց այդ հարցով դիմենք կառավարությաւնը, քանի որ ինքը այդ մասին ոչինչ ասել չի կարող:
Էդիկ Բարսեղյանն իրեն չի տեսնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ