Վատիկանում ֆինանսական սկանդալ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանի էկոնոմիկայի նախարար Ջորջ Փելլը հայտարարել է, որ քաղաք-պետության տարբեր դեպարտամենտների հաշիվներին հարյուրավոր միլիոն եվրոյի հասնող գումար է թաքցված: Այդ փողերը չեն երևում Սուրբ Գահի պաշտոնական հաշվեկշռում:

Catholic Herald բրիտանական ամսագրի հրապարակման մեջ ավստրալացի կարդինալը պատմում է, որ Վատիկանի ֆինանսական վիճակն իրականում շատ ավելի լավ է, քան թվում էր նախկինում:

Ջորջ Փելլը չի մեղադրում Սուրբ Գահին ֆինանսնական մեքենայությունների մեջ, բայց նշում է, որ Վատիկանի դեպարտամենտը երկար ժամանակ գործնականում անսահմանափակ ազատություն ունի ֆինանսական հարցերում:

Ջորջ Փելլը սերտ կապեր չի ունեցել Վատիկանում և հրավիրվել է Հռոմի պապի կողմից՝ Սուրբ Գահի խճճված ֆինանսական վիճակը վերահսկելու համար, որոնք շատ տասնամյակներ տնօրինել են իտալացիները:




Լրահոս