Սերժ Սարգսյանի հովանու ներքո “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ի կողմից իրականացվող “Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը” ծրագիրը Կապանում գրեթե ձախողվել է: Այն մեկնարկել է 2010թ. հոկտեմբերի 15-ին: Ըստ ցուցապաստառի՝ այն պիտի շահագործման հանձնվի 2012թ. նոյեմբերի 30-ին: Սակայն մինչ օրս ոչ միայն հերթագրված ընտանիքների վիճակահանությունը չի կատարվել, այլեւ անգամ շինաշխատանքները չեն սկսվել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ շահառու ընտանիքներն արդեն հրաժարվում են ծրագրից, մի քանիսը նույնիսկ հիփոթեքով տուն են գնել: Հիշեցնենք, որ ըստ ծրագրի՝ համալիրը պետք է ունենար 3 բնակելի շենք` 335 բնակարանով: “ԵՊՀ շրջանավարտների միավորման” նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը, որը ոգեւորված հայտարարում էր երիտասարդ ընտանիքների ,փրկությանե մասին, երեկ կմկմալով ասաց. ,Հողահատկացումից հետո պարզ դարձավ, որ ստորգետնյա ջրերի մեծ հոսք կա հիշյալ տարածքում, եւ ձեռնամուխ եղանք մոտ 78 միլիոն դրամի ջրահեռացման աշխատանքներին: Դա կատարվել է, եւ ներկայում շինարարը ձեռնամուխ է եղել հիմքերի կառուցման աշխատանքին: 7-8 ամիս ջրահեռացման պատճառով աշխատանքները հետ են ընկելե: Քարամյանը նշեց, որ կառուցումը 1 տարով կհետաձգվի: Այսպիսով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի խոստումներից եւս մեկը անդարձ հետաձգվեց:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԿԱՏԱՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ