Իսրայելը կանգնած է բնապահպանական աղետի շեմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի իշխանությունները փորձում են կանխել «Էյլաթ-Աշքելոն» խողովակաշարից նավթի արտահոսքի պատճառով սպառնացող բնապահպանական աղետը: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Էյլաթ հանգստավայրից 20 կմ հեռավորության վրա:

Վթարի արդյունքում նավթատարից արտահոսել է ավելի քան 5 մլն լիտր հում նավթ: Իրավիճակը ծայրահեղ է, քանի որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, վտանգի տակ կհայտնվի Կարմիր ծովի հյուսիսում գտնվող Աքաբա ծովածոցը:

Անցած հինգշաբթի Իսրայելի հարավում գտնվող մի քանի գյուղերի բնակիչներ բողոքել են նավթի ուժեղ հոտից, որի պատճառն արագ ի հայտ է եկել: Նավթի ահռելի հոսքը ողողել է թիվ 90 մայրուղու զգալի հատվածը:

Դեպքի վայր ժամանած հատուկ ծառայությունները չեն կարողացել անմիջապես հասնել արտահոսքի հատվածին: Նավթի շերտը տարածվել է 6 կմ երկայնքով:




Լրահոս