Հայկական ժամանակ. Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը չի աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը: Տեղի թերթի աղբյուրների փոխանցմամբ, գործարանի չաշխատելը պայմանավորված է ցեմենտի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազմամբ: Գործարանը չի կարողանում իրացնել իր արտադրանքը, և ներկայումս եղածը կուտակվել է պահեստներում: 2009-ի ճգնաժամն ամենաշատը հարվածեց հենց շինարարության ոլորտին, և նույնիսկ երեք տարի անց շինարարությունը Հայաստանում շարունակում է սահուն անկում արձանագրել: Ուշագրավ է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցեմենտի արտադրությունը կրճատվել է 12.6 տոկոսով, բայց նույնիսկ այս պայմաններում արտադրված ցեմենտը դժվարությամբ է սպառվում: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ,Ազատությունե ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, թե գործարանի աշխատանքների դադարեցման համար քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել:




Լրահոս