ԻՍԿ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՉԻ՞ «ԼՎԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական գործ է հարուցվել ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողերի լվացման կապակցությամբ: Նախկին նախարարը երեկ արդեն հարցաքննվել է ԱԱԾ-ում: Օսկանյանը կատարվածը որակել է որպես քաղաքական պատվեր, որը, ըստ նրա, հաջորդեց քաղաքական գործընթացներին իր ներգրավվածությանը: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ Օսկանյանը երկրորդ ԱԳ նախկին նախարարն է, որի անունը կապվում է փողերի լվացման հետ: Ինչպես հայտնի է, 2007թ. նման մեղադրանքով ձերբակալվեց եւ մոտ 6 ամիս կալանավայրում անցկացրեց նաեւ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Եւս մեկ ուշագրավ փաստ. այս օրերին Հայաստանում չէ Ռոբերտ Քոչարյանը, որի թիմակիցն էլ համարվում է պարոն Օսկանյանը:




Լրահոս