ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարելի էր փոփոխություններ անել, բայց դուք մոռանում եք, որ մենք 7 ամիս հետո ունենք նախագահական ընտրություններ, եւ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը նորից պետք է հրաժարական տա»:

Հովիկ Աբրահամյան «Ազատություն»

Իսկապես ճիշտ էր Հովիկ Աբրահամյանը, երբ ասաց, թե քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ: Իհարկե: Հանրապետական կուսակցությունն ամեն օր ապացուցում է այդ «ճշմարտությունը»: Ինչո՞ւ, որովհետեւ հենց նույն ՀՀԿ-ն էր ողջ ապրիլ ամսին «գլուխ կոտրում», թե հավատացե՛ք, կփոխենք: Հիմա ԱԺ նորընտիր նախագահը խոսում է փոփոխություն կատարելու աննպատակահարմարության մասին: Եթե ճիշտը չփոխելն է (Հովիկ Աբրահամյանը ճշտի «մասնագետ է»), ապա ինչո՞ւ էիք օր ու գիշեր համոզում բոլորիս: Արդյոք այդ ժամանակ իշխող կուսակցությունում ոչ ոք չէր հաշվել, որ 7 ամիս հետո երկրում նախագահական ընտրություններ են լինելու:




Լրահոս