ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սերժ Սարգսյանը շատ է սիրում հային եւ ապրում է հայի լավ եւ վատ օրերով»:

Շուշան Պետրոսյան armenpress.am

Հանրապետության նախագահը, իհարկե, այլազգի չէ, որ հայ ժողովրդի հանդեպ տածած սերը զարմանքով ընդունվի եւ գնահատանքի արժանանա: Եւ հետո, այն, ինչ անվիճելի է, սովորաբար չի քննարկվում, չի հաստատվում եւ ընդունվում է որպես պարզ իրողություն: Այսինքն՝ տվյալ դեպքում անհասկանալի է, թե ՀՀԿ-ացված երգչուհին ինչու է հանկարծ պարզել ու պնդում, որ Սերժ Սարգսյանն անուղղելի հայրենասեր է: Էլ ավելի զավեշտալի է «հայի լավ եւ վատ օրերով ապրելու» մասին պնդումը: ՀՀ նախագահը, ինչպես բոլոր պաշտոնյաները, այնպիսի առօրյայով են ապրում, որ համեմատության ոչ մի եզր չունի այն կենցաղի հետ, որով հասարակությունն է ապրում:




Լրահոս